Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններն ու թանգարանները կիրականացնեն թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-20-ը:
Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցադրություններ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր և հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Սպասվում է նաև ցուցահանդես-տոնավաճառ, ինչպես նաև զրույցներ, ցերեկույթներ:
Միջոցառումների ցանկն ամբողջությամբ՝ այստեղ: