ՆԳՆ-ն Իրավական ակտերի էլեկտրոանային համակարգում շրջանառում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ։ Նշվում է, որ ատեստավորման արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Ըստ նախագծի՝ ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից: Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից: Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կկազմվի այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով: Ըստ նախագծի՝ ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված
Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ. նախագիծ
16 февраля 202316 фев 2023
5
1 мин