Найти тему
Հայաստանն այսօր

Արաբ գործընկերները հետաքրքրված են հայկական նախագծերով. Քերոբյան

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր առևտրաշրջանառությունը 7 անգամ աճել է՝ հատելով 1 միլիարդի սահմանը: Հիմա մեր արաբ գործընկերները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են դիտարկում հայկական նախագծերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ԱՄԷ կատարած իր այցին:

«Գլխավոր ծրագրերից մեկը, որը մեզ պետք է օգնի ավելի մեծ կապվածություն ունենալ աշխարհի հետ, չոր նավահանգստի մեր նախագծն է: Ես 2 օր առաջ հանդիպել եմ լոգիստիկ «𝐃𝐏 𝐖𝐨𝐫𝐥𝐝» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել մեր չոր նավահանգստի նախագիծը: «𝐃𝐏 𝐖𝐨𝐫𝐥𝐝» նաև չոր նավահանգիստներ է կառավարում, նրանց հետ համագորակցության հնարավորություններն ենք քննարկել»,- ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ այցի ընթացքում նաև այլ հանդիպումներ է ունեցել, քննարկել ԱՄԷ-ի հետ փոխադարձ համագործակցությունն ընդլայնելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում