Найти тему
Հայաստանն այսօր

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական, Նազելի Բաղդասարյանը՝ վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ Ավելի ուշ հրաժարականի դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում