Սահմանվել են պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանատեղիի կազմակերպման, հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 16-ի նիստում։ Հաստատված կանոններով հստակեցված չէին հարաչափերը, որի արդյունքում ստացվում է միջավայրի հետ ոչ համաչափ և հակասական օբյեկտների տեղադրում: Այս որոշմամբ կկանոնակարգվեն գերեզմանատեղիի բարեկարգման աշխատանքների համար տրվող հողամասերի չափերը, հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների թույլատրելի բարձրությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում