Թուրքական կողմի հետ որոշում կա արագացնել սահմանների վերջնական բացման շուրջ երկխոսության գործընթացը։ Այս մասին կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ Թուրքիայում փրկարար ծառայություն իրականացրած ՀՀ ջոկատները վերադառնալու են ցամաքային սահմանով, ինչպես և ուղարկվել էր Թուրքիա հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը։ Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ու մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների և երկու երկրների՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին ժամանել է Անկարա: Այս այցը մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտգործնախարարի երկրորդ այցն էր Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին, որտեղ նույնպես բանակցություններ է վարել Չավուշօղլուի հետ։ Լրացուցիչ տեղեկություն
Որոշում կա արագացնել սահմանների վերջնական բացման շուրջ երկխոսության գործընթացը․ Միրզոյան
16 февраля 202316 фев 2023
~1 мин
