Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6մ/վ: Փետրվարի 16-21-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 12-14 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։