Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին` Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին «իր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու ու մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»: Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հարցը: Ավելի վաղ Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնության երկու խմբաքանակ է ուղարկել, որոնք բաղկացած են էլեկտրական սարքավորումներից։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մարդասիրական օգնության անվան տակ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների և գեներատորների փոխանցումը ՌԴ-ի մոտ տարակուսանք է առաջացնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում