Թեհրանն ու Պեկինը քննարկել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Թեհրանը Պեկինին համարում է վստահելի առևտրային գործընկեր: Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին նա ասել է Պեկինում Չինաստանի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Թեհրանը Պեկինին համարում է հուսալի առևտրային գործընկեր և կարծում է, որ երկու երկրների միջև համագործակցության ներուժը կարող է օգտագործվել Իրանի զարգացման համար»,-ասել է Ռայիսին: Նշվում է, որ քննարվել են Իրանի հետ առևտրի զարգացման ուղիները, ինչպես նաև երկրում խոշոր նախագծերի ներդրումներն ու առաջխաղացումը: Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը Չինաստանի տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել համատեղ միջոցառումներ անցկացնել «Մետաքսի ճանապարհի» հարավային մասի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակներում, որը Չինաստանն Իրանի միջոցով միացնում է Եվրոպային: Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի տարանցման հսկայական հնարա
Թեհրանն ու Պեկինը քննարկել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը
16 февраля 202316 фев 2023
24
1 мин