Թաբիբյանների հիմնադրամը 1 մլն դոլարի կրթաթոշակ կտրամադրի ՏՏ ոլորտի հայ ուսանողներին։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։ Աղբյուրը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքից դոկտոր Նշան Թաբիբյանը և դոկտոր Ջեյմս Հակոբ Թաբիբյանն են հիմնել Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակային բարեգործական հիմնադրամը, կրթաթոշակները կառավարվելու են «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ համագործակցությամբ: «2023թ․ գարնանից սկսած և դրանից հետո ամեն տարի կրթաթոշակի համար դիմող ուսանողների անունները կտրամադրեն Երևանի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների գիտատեխնիկական ֆակուլտետները»,- հայտնում է աղբյուրը։ Հստակեցվում է, որ կրթաթոշակները կտրվեն ակադեմիական գերազանցության, ֆինանսական կարիքների հիման վրա։ Բացի դրանից, կրթաթոշակն ստանալու համար դիմորդը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո առնվազն հինգ տարի մնալ Հայաստանում։ Հայտերը ուսումնասիրելուց հետո վերջնական ընտրությունը կկատարի «Վարդանանց ասպետների» հանձնաժողովը։ Բարեգործական հիմնադրամի նպատակն է ստեղծել ՏՏ ոլորտում բարձր
Թաբիբյանների հիմնադրամը 1 մլն դոլարի կրթաթոշակ կտրամադրի ՏՏ ոլորտի հայ ուսանողներին
17 февраля 202317 фев 2023
10
1 мин