Найти тему
Հայաստանն այսօր

ՊՆ նախկին շենքում բնակվող քաղաքացիները գիշերել են բաց երկնքի տակ. 150 ընտանիքին առաջարկել են 15 բնակարան

ՊՆ նախկին շենքում բնակվող քաղաքացիները՝ մոտավորապես 150 ընտանիք, գիշերել են բաց երկնքի տակ:

Ինչպես Armenia Today-ի թղթակցին հայտնել է շենքի բնակիչներից Յուրա Մելիքսեթյանը՝ երեկ Աշխատանմքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտեցել են իրենց, 15 բանալիներ են տվել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող բնակարանների հասցեներով:

«Մեր խոցելի բնակիչները գնացել են այդ հասցեներով, սակայն պարզվել է, որ այդպիսի հասցեներ գոյություն չունեն: Օրինակ՝ Ռոստոմյան 80 հասցե, որը նույնիսկ տաքսիների հավելվածներով չի հայտնաբերվում: Բոլորը հետ են եկել շենքի տարածքում գիշերելու»,- ասաց նա:

Տեղում նկարահանում իրականացնող մեր խմբին քաղաքացիները հայտնել են, որ շենքում հարյուրավոր ստիկաններ կան, մուտք գործել հնարավոր չէ: Նրանք ասում են՝ իրերը տարեք, քանի որ շենքը քանդելու ենք:

«Բայց ուր տանենք մեր գույքը, եթե գնալու տեղ չունենք: Խնդրել ենք մեկ սենյակ հատկացնել երեխաներին քնեցնելու համար, բայց մերժել են: Խնդրել ենք բակում վրան տեղակայել, ասել են՝ սա ձեր տարածքը չէ»,- ասաել են նրանք՝ հավելելով, որ քնել են խարույկի մոտ՝ բաց երկնքի տակ, հակահիգիենիկ պայմաններում:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում