Найти в Дзене
Artsakhnow.am

COVID-19-ի դեմ 170 տեսակի պատվաստանյութ է պատրաստվում

Հետազոտողները մրցում են կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է մոտ 170 տեսակի պատվաստանյութերի պատրաստման փորձարկումներին։ Պատվաստանյութերը սովորաբար պահանջում են մի քանի տարիների փորձարկումներ և լրացուցիչ ժամանակ՝ մասշտաբային արտադրության համար։  Սակայն գիտնականները հույս ունեն, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կկարողանան ստանալ 12-18 ամսվա ընթացքում։

Պատվաստանյութերը վիրուսի իմիտացիա են ստեղծում, խթանում են իմունային համակարգը՝  հակամարմինների արտադրման համար։ Այս գործընթացում պետք է հետևել անվտանգության ավելի բարձր ստանդարտների, քան մյուս դեղամիջոցների դեպքում, քանի որ պատվաստանյութը տրվելու է միլիոնավոր մարդկանց։

Այս պահին փորձարկումների նախակլինիկական փուլում է գտնվում 139, առաջին փուլում՝ 25, երկրորդ փուլում՝ 17, երրորդ փուլում՝ 7 պատվաստանյութեր։

Ինչպես են թեստավորվում պատվաստանյութերը

Թեստավորման նախակլինիկական փուլում հետազոտողները փորձարկումը կատարում են կենդանիների վրա՝ տեսնելու արձագանքում է իմունային համակարգը, թե չէ։

Կլինիկական թեստավորումների առաջին փուլում պատվաստանյութը ներարկվում է փոքր թվով մարդկանց, պարզելու, արդյոք այն ապահով է և մանրամասն ծանոթանալու իմունային համակարգի պատասխան ռեակցիային։

Երկրորդ փուլում պատվաստանյութի փորձարկումները կատարվում են հարյուրավոր մարդկանց վրա։ Այս փուլում հետազոտողները հնարավորություն են ունենում իմանալ ավելին պատվաստանյութի ապահովության մասին և հստակեցնել պատվաստանյութի մեկ ներարկման չափաբաժինը։

Երրորդ փուլում փորձարկումները կատարվում են հազարավոր մարդկանց վրա՝ հաստատելու նրա ապահովությունը, ներառյալ հազվադեպ կողմնակի էֆեկտները, և արդյունավետությունը։ Այս փորձարկումների մեջ է մտնում նաև վերահսկողության տակ գտնվող պլացեբո ներարկված մարդկանց խումբը։

http://www.artsakhnow.am/covid-19-%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-170-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd/