ԱՀ համայնքները գույքահարկի հավաքագրման գործընթացում կանգնած են լուրջ խնդրի առաջ, կարծում է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։ Ըստ համայնքի ղեկավարի՝ համաձայն ԱՀ գույքահարկի մասին օրենքի 10 հոդվածի՝ ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, ինչը փաստացի նշանակում է, որ համայնքապետարանը իրավասու չէ պահանջել գույքահարկ վճարողներից ժամանակից շուտ մարել իրենց պարտավորությունները, ինչի հետևանքով հավաքագրումը 100 տոկոսով չի իրականացվում, ֆինանսավորումը ևս չի իրականացվում և որպես հետևանք համայնքապետարանը պլանավորված աշխատանքները չի կարողանում իրականացնել։ Խնդրի լուծման համար Հադրութի համայնքապետարանը դիմել էր ԱՀ կառավարությանը, որպեսզի փոխառության կարգով Հադրութ համայնքին տրամադրվի 4 մլն ՀՀ դրամ, որը կվերադարձվի տարեվերջին։ Սակայն ի պատասխան հարցմանը, ԱՀ ֆինանսների նախարարությունը ասել էր, որ առաջարկում են ուսումնասիրել Հադրութ համայնքի 2020 թ․ բյուջեի թերկատարման պատճառները և ստացված արդյունքների հիման քննարկել խնդրի լուծման տարբերակները։ Խնդ
Գույքահարկի թեման՝ վեճի առարկա համայնքի եւ կառավարության միջեւ
18 августа 202018 авг 2020
4
2 мин