Найти тему
Artsakhnow.am

1992թ․ մայիս․ թշնամին փորձում է գրավել Թալիշը

Շարունակում ենք ներկայացնել «ԼՂՀ Շահումյանի շրջանում 1991թ. մայիս-1992թ. հունիսի դեպքերի ժամանակագրությունը», որը ներկայացվում է Dialogorg.ru-ի «ԼՂՀ Շահումյանի շրջանի 28 տարվա օկուպացիան» տեղեկատվական-վերլուծական ծրագրի շրջանակներում:

1991թ․ մայիս ամսվա իրադարձությունները՝ այստեղ։

1991թ․ հունիս-հուլիս ամիսների իրադարձությունները՝ այստեղ։

1991թ. օգոստոս ամսվա իրադրաձությունները՝ այստեղ:

1991թ․ սեպտեմբեր ամսվա իրադարձությունները՝ այստեղ։

1991թ․ հոկտեմբեր-1992թ․ հունվար ժամանակահատվածի իրադրաձությունները՝ այստեղ։

1992թ․ փետրվար-մարտ ամիսների իրադարձությունները՝ այստեղ։

1992թ․ ապրիլ ամսվա իրադարձությունները՝ այստեղ։

1992թ․ մայիս

1992-ի մայիս

Մայիսի 2-ի ամբողջ օրվա ընթացքում և լույս 3-ի գիշերը, Կարաչինարի և Էրքեջի հայկական գյուղերի պաշտպանները հետ են մղել ադրբեջանական բանակի տանկային գրոհները: Միևնույն ժամանակ, գյուղերը գնդակոծվել են ծանր զենքերից և Գրադ կայաններից: Պաշտպանական մարտերի ընթացքում սպանվել են երեք մարդ (Իսահակ Բիրաբյան, Արշակ Ախյան, Տիգրան Ղազարյան), իսկ տեղի ավելի քան 10 բնակիչ վիրավորվել է: Ադրբեջանական կողմից նույնպես կան սպանվածներ և վիրավորներ: Բարդ իրավիճակ է ստեղծվել ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Այստեղ, հինգերորդ օրը, Ադրբեջանի Տերտերի շրջանի՝ ադրբեջանական Զեյվա և Շեֆեք գյուղերի ուղղությունից գնդակոծվել են հայկական Թալիշ, Չայլու, Մատաղիս և Լենինավան գյուղերը: Այս գյուղերի վրա նետվել է ավելի քան 500 հրթիռ: Ըստ նախնական տվյալների՝ կային սպանվածներ և վիրավորներ: Քանդվել և այրվել են մեծ թվով տներ:

Մայիսի 4-ի երեկոյան, փորձելով կտրել միակ տրանսպորտային ուղին, որը կապում էր  Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մնացած մասի հետ, ադրբեջանական զորքերը, զրահատեխնիկայի և տանկերի օգնությամբ, հարձակվել են Թալիշ գյուղի վրա: Գյուղի մերձակայքում մարտերը շարունակվել են մինչև մայիսի 5-ի ուշ երեկո: Հարձակումը հետ է մղվել: Հայկական կողմից զոհվել է՝ 7, վիրավորվել նույնպես 7 մարդ: Հարձակվողների կորուստները կազմել են մոտ 20 սպանված և մի քանի տասնյակ վիրավորներ:

Մայիսի 5-ի առավոտյան ադրբեջանական Շեֆեք գյուղի ուղղությունից հրետակոծվել են Կարաչինար գյուղը և Շահումյանովսկ շրջկենտրոնը: Հաղորդվում է, որ մեկ մարդ սպանվել է, հինգը՝ վիրավորվել: Մայիսի 9-ին Շահումյանովսկ շրջկենտրոնը և Կարաչինար գյուղը հրետակոծվել են «Գրադ» կայանքից:

Մայիսի 12-ի ամբողջ օրվա ընթացքում, Շեֆեք և Զեյվա գյուղերում գտնվող ադրբեջանական հենակետերից շրջկենտրոն Շաումյանովսկը և Կարաչինար գյուղը գնդակոծվել են «Գրադ» կայանքներից: Բնակիչների շրջանում կային սպանվածներ և վիրավորներ:

Մայիսի 13-ի  գիշերվա ընթացքում, «Գրադի» կայաններից զանգվածային հրետակոծման է ենթարկվել Շահումյանովսկ շրջկենտրոնը: Համաձայն ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի շտաբի, շրջանի սահմաններում նկատվել է ադրբեջանական բանակի և զրահատեխնիկայի նշանակալի ուժերի կենտրոնացում:

Մայիսի 20-ի առավոտյան Կարաչինար հայկական գյուղը և Շահումյանովսկ շրջկենտրոնը ենթարկվել են դաժան հրետակոծությունների Շեֆեք և Տոդան ադրբեջանական գյուղերի հենակետերից: Հայկական զորքերը ստիպված եղան պատասխան կրակ բացել:

Մայիսի 23-ի առավոտյան կրակի տակ է ընկել ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղը: Հրաձգությունն իրականացվել է Շեֆեք գյուղում ադրբեջանական բանակի դիրքերից։

Մայիսի 24-ի գիշերը, Ղարաբաղի հյուսիսում գտնվող հայկական գյուղերը՝ Կարաչինար, Բուզլուխ և Շահումյանովսկ շրջկենտրոնը ենթարկվել են զանգվածային հրետակոծությունների: Բացի «Գրադի» կայանքից արձակված արկերից, ադրբեջանական կողմը օգտագործում էր մեծ ավերիչ ուժ ունեցող օդային հրթիռներ:

Մայիսի 25-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Շեֆեք գյուղի ադրբեջանական ռազմակայանից Կարաչինար հայկական գյուղը ընկել է հրթիռային և հրետանային կրակի տակ: Արձակվել էր 60 հրթիռ: Զոհվել են տեղի երկու բնակիչներ ՝ Նազարյան Մարկոսն ​ու Նազարյան Նորան: Վեց մարդ վիրավորվել էր: Նրանց թվում էր անկախ լրագրող Իգոր Պետրովը:

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար և Մանաշիդ գյուղերը ենթարկվեցին հրթիռակոծության։

Մայիսի 27-ի գիշերը  ադրբեջանցիները ծանր զենքերից կրակել են Մարտունու և Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղի ուղղությամբ:

Մայիսի 29-ի առավոտյան Շեֆեքի ադրբեջանական հենակետերից Կարաչինարի հայկական գյուղը ծանր տանկերից և հրետանային զենքից ենթարկվել է ինտենսիվ հրետանային հրթիռակոծման: Կան զոհեր և ավերածություններ:

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ Շահումյանի շրջանում, տեղի է ունեցել զանգվածային հրետակոծություն Շահումյանովսկ շրջկենտրոնի ուղղությամբ։

Մայիսի 31-ի գիշերը և առավոտյան ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար հայկական գյուղի հրետակոծությունը շարունակվել է ադրբեջանական բանակի նույն շրջանի Շեֆեք գյուղի դիրքերից:

http://www.artsakhnow.am/1992%d5%a9%e2%80%a4-%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%e2%80%a4-%d5%a9%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b4%d5%ab%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a9/