Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի կղզիների շուրջ եղած հակամարտությանը որոշեց ևս մեկ երկիր խառնվել՝ Ֆրանսիան։ Ընդորում այնքան լուրջ, որ նախագահ Մակրոնը հույներին իրական ռազմական օգնություն ուղարկեց։ Ավելին, Եվրոպայում իրական հակաթուրքական դաշինք է ձեւավորվում։ Ինչպե՞ս է ստացվել, որ Էրդողանն իր դեմ է հանել մի շարք ազդեցիկ երկրների։
Ռուսական ВЗГЛЯД-ի հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար։
«Թունավոր աշխարհաքաղաքական դերակատար»։ Հենց այսպես է ֆրանսիական Figaro թերթն անվանել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցին՝ Թուրքիային։ Էրդողանը դարձել է եվրասիական անդորրը խանգարողը․ Թուրքիան Նոր Օսմանյան կայսրություն դարձնելու նրա գործողությունները շատ են անհնագստացնում Եվրոպային։
Ագրեսիայի էվոլյուցիան
Թուրքիան արևմտյան դաշինքների մեջ է ներառվել մի քանի տասնամյակ առաջ, մեծամասամբ Խորհրդային միությանը զսպելու համար։ ԽՍՀՄ այլևս չկա, Ռուսաստանը չի սպառնում Եվրոպային։ Սրա հետևանքով Թուրքիան օգնականից բեռի է վերածվել։ Ավելին, նա կորցրել է արևելյան միջերկրականում իր ափերը՝ ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով։
Խնդիրն այն է, որ վերջին տարիներին թուրքական ագրեսիան էվոլյուցիա է ապրել։ Մաքուր մերձավորարևելյան խնդիրներից նա անցել է Եվրամիությանը թիրախավորող մերձավորարևելյան գործերին։ Անկարայի ձգտումը հսկողության տակ վերցնել Լիբիան կապված է նաև այդ երկրից դեպի Եվրոպա գնացող ածխաջրածինների և աֆրիկյան միգրանտների հոսքը վերահսկելու հետ։ Հիմա խոսքը գնում է ԵՄ անդամ Հունաստանին սպառնալու մասին։ Անկարան ոչ միայն խախտում է այս երկրի ինքնիշխանությունը նրա բացառիկ տնտեսական գոտում՝ փորձելով իրականացնել հանքահետախուզական աշխատանքների փորձեր, այլև այդ փորձերը պաշտպանում է զենքի ուժով։ Թուրքական գիտահետախուզական «Արուջ-Ռայիս» նավն աշխատանքներն իրականացնում էր ռազմական նավատորմի ուղեկցությամբ։
Այստեղ խնդիրը միայն աշխաջրածինները չեն (որոնցով, ինչպես կարծում են, շատ հարուստ է արևելյան միջերկրականի ընդերքը)։ Ըստ էության, խոսքն անեքսիայի և Թուրքիայի կողմից 1923թ․ կնքված Լոզանի պայմանագրի կետերի վերանայման մասին է (Լոզանով Էգեյան ծովի կղզիներն անցան Հունաստանին)․ Էրդողանն արդեն մի քանի տարի է պաշտոնական մակարդակով ասում է, որ այդ համաձայնագիրն անարդար է։
Դրա համար, Անկարան ոչ միայն սադրում է Հունաստանին, այլև ուժեղացնում է հակահունական քարոզչությունը։ Այսպես, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պահանջում է Եվրոպայից «զգուշացնել և դաստիարակել Հունաստանին», որի սահմանապահները կրակ են բացում փախստականներով լի նավերի վրա։ Անկարան վդրովվում է Հունաստանի պատկանող Արևմտյան Թրակիայում թուրքական համայնքի իրավունքների խախտմամբ (ինչն առաջացնում է հույն գործիչների հեգնանքը․ ով ով, Թուրքիան, որ մինչև այսօր չի ճանաչել հայոց ցեղասպանությունը և ճնշում է քրդական բնակչությանը, չարժե ինչ-որ մեկին սովորեցնի փոքրամասնությունների իրավունքների մասին)։
«Ո՞ր երկրների բանակները կաջակցեն Հունաստանին, եթե թուրքական զորքերն իջնեն հունական կղզիներում։ Ո՞վ պետք է նրանց այնպես փրկի, ինչպես կփրկեր Ռուսաստանը Լուկաշենկոյի ռեժիմը։ Հնարավոր է ոչ ոք»,-կարծում է ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Ժակ Աթալին։
Եվ մինչև վերջերս իրականում թվում էր, թե ոչ ոք։ Այսպես, ամերիկացիների՝ Արևմտյան երկրների գլխավոր պաշտպանների հետ, հույները հույսեր չեն կապում։ Պենտագոնում պնդում են, որ թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան իրենց համար ՆԱՏՕ-ի կարևորագույն դաշնակիցներ են, դրա համար բոլորը պետք է հանգստանան։ Այդպիսի չափավորության պատճառները շատ են։ Ե՛վ Անկարայի հետ հարաբերություններ չփչացնելու ցանկությունը, և՛ ձգտումը Թուրքիան վերածելու Ռուսաստանի ու Եվրոպայի հակակշռի, և՛ ցանկությունը չվարկաբեկել ՆԱՏՕ-ն։ Եվ վերջապես քաղաքական կամքի ու աշխարհաքաղաքական հնարավորությունների բացակայությունը։ Ինչպես նկատում է Թրամփի անզգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը․ «Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Արևելյան Միջերկրականի նավթագազային հարցրերում ԱՄՆ գլաբալ հարցերից հեռանալու ուղիղ վկայությունն է»։
Վարժվել թուրք ծովայինների վրա
Եվ այդժամ, երբ Հունաստանն օգնության կարիք ունի, խաղի մեջ է մտնում Ֆրանսիան։ Որոշ փորձագետներ արդեն գրում են, որ Մակրոնը թուրքերի և հույների միջև միջնորդի լավ թեկնածու չէ՝ հաշվի առնելով վերջինիս անձնական թշնամությունն Էրդողանի հետ։ Սակայն Ֆրանսիան միջնորդի դերում իրեն չի էլ դնում, նա պաշտոնապես հանդես է գալիս Հունաստանի փաստաբանի և պաշտպանի դերում։
Փարիզը պաշտոնապես Թուրքիային մեղադրում է սադրանքների մեջ։ «Վիճակը սրվել է Թուրքիայի կողմից նավթի հետախուզման միակողմանի որոշումից հետո։ Անհրաժեշտ է այն դադարեցնել և սկսել նորմալ երկխոսություն»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Եվ ոչ միայն հայտարարել է, այլև զորք է ուղարկում իր դիրքորոշման աջակցության համար։ Ֆրանսիան Արևելյան Միջերկրականում իր ռազմական ներկայությունն ուժեղացրել է 2 «Ռաֆալ» ինքնաթիռներով, «Լաֆայետ» ռազմանավով, ինչպես նաև հույների հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։
Որո՞նք էին ֆրանսիացիների ակտիվության պատճառները։ Առաջինը, Մակրոնի առաջնորդ լինելու ամբիցիաները։ Ֆրանսիայի նախագահը, Անգելա Մերկելի հեռանալու ֆոնին, իրեն համարում է Եվրամիության ոչ ֆորմալ ղեկավար, իսկ այդ կարգավիճակը հարկավոր է հիմնավորել։ Առաջնորդությունն ապացուցել ԱՄՆ դեմ խաղով՝ ենթադրենք աջակցել Իրանին միջուկային ծրագրում կամ Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնել, վտնագավոր է։ Իսկ այ թուրքական ծովայինների վրա կարելի է մարզվել։ Երկրորդ, Մակրոնը հասկանում է, որ Էրդողանն արտաքին քաղաքական առումով քաղցած է՝ նա ագրեսիա է ցուցաբերելու այնքան ժամանակ, մինչև նրան չկանգնեցնեն։ Եվ կանգանցնել նրան հարկավոր է գործընթացի սկզբում, պայմանական Մյունխենում, որպեսզի հետո, կրկին պայմանական, չհանձնեն Փարիզն ու ամբողջ Եվրոպան իր շահերով հանդերձ։
Աթենքը, բնականաբար ֆրանսիական աշխարհաքաղաքականության մասին չի մտածում, ուղղակի հրճվում է։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքերով Մակրոնը «Հունաստանի իսկական ընկերն է, եվրոպական արժեքների և միջազգային իրավունքի պաշտպան»։ Դրանից բացի, հույները խիզախացել են։ Նրանց հնացած «Լիմնոս» ռազմանավը օրերս գնաց բախման թուրքական նավատորմի ամենաարդիական «Քեմալ-Ռայիս» ռազմանավի հետ, վնասեց այն, ապա հանգիստ գնաց ֆրանսիացիների հետ վարժանքների (չնայած թուրքերն ասում են, որ հունական ռազմանավն է վնասվածք ստացել)։
Թուրքերը, բնականաբար, կատաղել են։ Էրդողանը մեղադրում է Մակրոնին «գաղութարարության» մեջ։ Քննադատում է Ֆրանսիային, որը «Արևելյան Միջերկրականում ափեր չունի» և կոչ է անում նրան «իրեն այնքան մեծ չհամարել, ինչքան որ կա նա իրականում»։ «Ոչ մեկն իրավունք չունի Թուրքիային դուրս շպրտել Միջերկրական ծովից, որը դարերով եղել է թուրքական տիրապետության տակ»,-հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ։
Դաշինքը մեծանում է
Հնարավոր է, Անկարան կկարողանար ինչ-որ ձևով դիմադրել ֆրանս-հունական դաշինքին։ Սակայն Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը բոլոր ճակատներով այս դաշինքին ձգեց այլ դերակատարների ևս, որոնք ցանկանում են Թուրքիային տեղը դնել հենց իր ափերում։
Այսպես, Հունաստանը կստանա Եգիպոսի օգնությունը, նախագահ Աբդելֆաթահ աս-Սիսին Թուրքիային համարում է թշնամական պետություն, որը սպառնում է Եգիպոսի քաղաքական համակարգին (Անկարան աջակցում է «Մուսուլման եղբայրներին»)։ Աթենքն ու Կահիրեն համաձայնագիր են կնքել Արևելյան Միջերկրականում բացառիկ տնտեսական գոտու բաժանման շուրջ, համաձայնագիր, որ չէին կարողանում կնքել բանակցությունների 13 նախորդ փուլերում, վերջին 15 տարվա ընթացքում։ Նրանք մեկ մյուսի պատկանելիության հսկայական ծովային տարածքներ են ճանաչել և ամենայն հավանականությամբ համատեղ կպաշտպանեն դրանք թուրքական պնդումներից։
Թուրքական լրատվամիջոցներն այս համաձայնագիրն արդեն անվանել են «ծովահենային», մոռանալով, որ վերջերս ճիշտ այդպիսի մի «ծովահենային» պայմանագիր էլ Թուրքիան ստորագրել էր Լիբիայի հետ, ըստ որի երկու երկրներն իրենց իրավունքներն են արձանագրել հույներին պատկանող ծովային տարածքների վրա, և որը, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի խոսքով, այժմ «ուղղակի նետվել աղբամանը, որտեղ էլ նրա իսկական տեղն է»: Սպառնալիքի տակ կարող են հայտնվել նաև Լիբիայում Թուրքիայի շահերը, որտեղ Եգիպտոսն ու Ֆրանսիան կարող են ավելի ակտիվ աջակցել Էրդողանի հակառակորդին՝ ֆելդմարշալ Խալիֆ Խաֆտարին։
Հունաստանի պաշտպանությանն է միացել նաև Իսրայելը, որը դժգոհ է պաղեստինյան գործերին Էրդողանի միջամտությունից։ Դաշինքին անուղղակիորեն կմասնակցի նաև Սաուդյան Արաբիան, որը դեմ չէր լինի պատժել Թուրքիային Քաթարին աջակցելու համար, ինչպես նաև թուրքական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սադրանքների համար (երբ թուրքերը գրանցեցին լրագրող Ջամալ Հաշողջիի սպանությունը Ստամբուլի Սաուդյան հյուպատոսարանում, իսկ հետո այդ բոլոր տեղեկությունները հայտնեցին մամուլին):
Եթե հակաթուրքական Անտանտ իրոք ձևավորվի, ապա Էրդողանը կհայտնվի շատ ծանր վիճակում։ Նա չի կարող հաղթել, բայց իրեն չի կարող թույլ տալ նաև պարտվել։ Թուրքիայում բարդ տնտեսական վիճակ է, լիրայի կուրսն ընկել է 20 տոկոսով։ Բնակչության ուշադրությունը շեղելու համար արտաքին քաղաքական հաղթանակներ են պետք, որոնք վերջին շրջանում չկան։ Դրա համար նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծի իր բոլոր տարածքային վեճերը արևելամիջերկրածովյան հարևանների հետ։
«Թուրքիան արկածախնդրություն չի փնտրում։ Միջերկրական ծովում խնդիրների լուծման միակ տարբերակը՝ երկխոսությունն ու բանակցություններն են,-ասում է Թուրքիայի նախագահը։ Նա կոչ է անում «գտնել փոխշահավետ լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին»։
Այստեղ հարց է առաջանում․ արդյո՞ք Հունաստանը պատրաստ կլինի բանակցել մի բանի շուրջ, որն իրեն պատկանում է իրավունքով։