Найти тему
Artsakhnow.am

Կրթական չափորոշիչներ. բարեփոխումների մեջ կարևոր դերը ստանձնելու են ուսուցիչները

Քաղաքագետ, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ  Վահրամ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում, երեկ, 2020թ. օգոստոսի 13-ին, ուղիղ եթերով անդրադարձել է հանրակրթական չափորոշիչներին:

Ըստ նրա՝ հանրակրթության նոր չոփորշիչները դեռ բովանդակային ու կառուցվածքային առումով մշակման կարիք ունեն, սակայն թեմաները  որոնք աղմուկ բարձրացրին հասարակության մեջ, ներկայացվեցին որպես դավանդրություններ, ամենէական հարցերը չեն: «Կան նաև բովանդակային հարցեր, բայց ամենակրևոր փոփոխությունը ըստ էության այն է, որ աշակերտին պետք է հնարավորություն տանք տարբեր կողմերից նայել խնդրին»: Սա կարող է բավական դժվար փոփոխություն լինել ուսուցիչների համար, բայց միաժամանակ դրական լինել այն ուսուցիչների և աշակերտների համար, որոնք արդեն առաջնորդվում են այդ սկզբունքներով ու մեթոդներով:

«Ըստ էության անցում պիտի անենք կոմպետենցիաների վրա հիմնված ուսուցման: Ինչ է սա նշանակում: Կոմպետեցիաները դրանք հմտություններն են,որոնք հիմնվում են և՛ գիտելիքի, և՛ արժեքների, և՛ դիրքորոշումների վրա: Եկեք ընդունենք, որ մեր երկրում շատ կարևոր է ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում, որպեսզի աշակերտն իր ստացած գիտելիքը դիտարկի, թե ինչպես կարող է այն օգտագործել ժողովրդավարական հասարակության մեջ, ինչպես կարող է իր իրավունքներն օգտագործել, ինչպես կարող է քննադատաբար մտածել տարբեր խնդիրների շուրջ, ինչպես կարող է որոշումներ ընդունել, այսինքն, խոսքը գնում  է գործողության մասին»:  Գիտելիքը  շարունակում է մնալ կարևոր, բայց դրա հետ միասին կարևոր է, թե ինչ կանի աշակերտն այդ գիտելիքի հետ:  Այդ իսկ պատճառով, որպես վերջնարդյունք պետք է գրված լինի գործողությունը, որը կատարում է աշակերտը: Սա չափորոշչի մեջ ավելի պարզեցված տեսք պետք է ունենա: Ոչ թե հասկանա կամ իմանա, այլ նկարագրի, բացատրի, համեմատի, դատողություն անի:

«Մայր փաստաթուղթն առաջարկում է ութ առանցքային կոմպետենցիաներ: լեզվագիտության, գրագիտության, սոցիալական, ինքնաճանաչողական, ժողովրդավարական և քաղաքացիական, մշակութային, տնտեսական… առանձնացնում ենք մի քանի կարևոր գաղափարներ, որոնց վրա պետք է կենտրոնանան և՛ ուսուցիչը, և՛ աշակերտները: Սրանք իրենց հերթին ձեռք են բերվում առարկայական կոմպետենցիաների, կարողունակությունների, հմտությունների միջոցով: Օրինակ ժողովրդավարական և քաղաքացիական կոմպետենցիան ձեռք է բերվում դատողություն անելու, վերլուծելու, հաղորդակցվելու, հասարակագիտական առարկայի համար բնորոշ կոմպետենցիաների միջոցով: Այսինքն առարկայական կոմպետենցիաները, պետք է նպաստեն այս վերառարկայական ութ կոմպետենցիաների, կարողունակությունների ձևավորմանը: Ինչու են դրանք կարևոր, որովհետև ժամանակակից աշխարհում զուտ առարկայական մասնագիտական գիտելիք ու հմտություններ ունենալը բավարար չէ և մեզ պետք է ունենալ արդի մարտահրավերներին համապատասխան գործելու, որոշումներ ընդունելու, մարտահրավերներին պատասխանելու, արձագանքելու պատրաստ քաղաքացի: Այստեղ նույնքան կարևոր է, որ քաղաքացին ճանաչի իր համայնքը, այն միջավայրը, որտեղ ապրում է, և հայրենասիրությունը, որը կձևավորի, դա ռացիոնալ կապն է իր հասարակության հետ: Այստեղ է, որ կարևորվում են ժողովրդավարական, բազմակարծիք և մասնակցային հասարակության մեջ գործելու և խնդիրները լուծելու հմտությունները»,-նշել է Վահրամ Սողոմոնյանը:

Նրա խոսքերով չափորոշիչների մեջ դեռ առկա են լինելու բովանդակային խնդիրներ, բայց բովանդակային հարցերը այլևս այդքան կարևոր չեն լինելու, որովհետև աշակերտը ուսումնասիրելու է տարբեր աղբյուրներ: Նա կարող է գալ և ուսուցչին տալ «անհարմար» հարցեր: Առարկայական ու վերառարկայական կոմպետենցիաների առումով կան որոշակի անհամապատասխանություններ: Այս հարցում Վահրամ Սողոմոնյանը կարևորել է ուսուցիչների մասնակցությունը քննարկումներին: «Մենք զարգացնում ենք մասնակցային մշակույթ ժողովրդավարական հասարակության մեջ: Սա ամենակարևոր բաներից մեկն է, որը ազդեցություն է ունենալու և՛ քաղաքականության վրա, և՛ տնտեսության վրա: Ես կարծում եմ, որ դեռևս ոչ մի բովանդակային առումով այսպիսի կարևոր փաստաթուղթ, այսչափ մասնակցային քննարկման չի արժանացել»: Նա հույս է հայտնել, որ քննարկումները կշարունակվեն նույն կերպ, և հաշվի կառնվեն բոլոր կարծիքները, եթե նույնիսկ դրանք անհարմար են: Պետք է փաստարկներով կարողանան ապացուցել որ այս կամ այն մոտեցումը նույնպես կարևոր է:

Կարևոր հարցերից մեկն էլ այն է, որ այլևս մեր դպրոցները ուղղահայաց հիերարխիկ կառույցներով  չեն կարողանալու այս չափորոշիչները կյանքի կոչել: Տնօրենը, որ գիտի ամեն ինչ, այլևս չի լինելու այդպիսի մեկը: Ամեն ինչ պետք է լինի մասնակցային մթնոլորտում, ինչը կբերի նաև դպրոցում մթնոլորտի փոփոխմանը:

Կա կրթության մասին օրենքը փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն:

«Գտնում եմ, որ մասնագիտական խմբերը շատ բաց են և պատրաստ են ընդունելու, հաշվի առնելու բոլոր առաջարկները: Սա մեզ համար մի յուրահատուկ փորձություն է, որպեսզի կարողանանք բոլորի կարծիքը հաշվի առնելով աշխատել»:

Այս ռեֆորմը մասնակցության մասին է: 20 դպրոցներում այժմ կիրառվում է «Մասնակցային դպրոց» ծրագիրը, որը ենթադրում է կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցում: Այն իրականացվում է Կրթական-քաղաքացիական նախաձեռնության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի,  նախարարության և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Բարեփոխումների մեջ կարևոր դերը ստանձնելու են ուսուցիչները, որովհետև սա նախ և առաջ ուսուցիչների բարեփոխում է: Սա ուսուցիչների համար հնարավորություն է: Այն ենթադրում է նաև ազատություն դպրոցների համար՝ ինքնուրույն ընտրել, ավելի արդյունավետ լինել, և ունենալ ավելի լավ արդյունք դպրոցում:

Վահրամ Սողոմոնյանը կոչ է արել միասին աշխատել առկա բոլոր հարցերի շուրջ:

http://www.artsakhnow.am/%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%a1%d6%83%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80/