Այսօր, 2020թ. օգոստոսի 11-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվում են մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը և սահմանվում է նոր ստեղծված պաշտոնների վարձատրության չափը: Այսպես, ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափի համար սահմանվում է 9.60 գործակից նախկին 8-ի փոխարեն, սա նշանակում է, որ պաշտոնը զբաղեցնող անձը նախկին 400 հազար դրամի փոխարեն կստանա 480 հազար դրամ: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն այժմ զբաղեցնում է կառավարող «Ազատ Հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը: Մինչև փոփոխություննը 9.60 գործակից էր սահմանված միայն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի, նախարարի, ԱԱԾ տնօրենի, Ոստիկանապետի և Քննչական կոմիտեի նախագահի համար: Այժմ այս ցանկին, բացի ԱԺ աշխատակազմի ղեկավարից, միացել են նաև ԱՀ հանրային ծառայությունները և տնեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահը (2020թ. հուլ