New York Daily News լրատվականը հրապարակել է թագավարակի դեմ փորձարկվող հինգ հիմնական պատվաստանյութերի ցանկը:
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության՝ թագավարակի դեմ պատվաստանյութերի արտադրման թվով ավելի քան երկու տասնյակ փորձարկումներ են տեղի ունենում՝ Նյու Յորքից մինչև Նյու Դելի:
Առաջին փոքր չափերով փորձարկումները սկսվել են դեռևս մարտ ամսին, իսկ հիմա որոշներն արդեն փորձարկումները կատարում են հազարավոր կամավորների ընգրկվածությամբ:
Եթե հետազոտողները կարողանան ցույց տալ, որ պատվաստանյութը կարողանում է կանխարգելել հիվանդությունն առանց լուրջ կողմնակի էֆեկտների, նրանք կարող են դիմել հավանության արժանանալու համար և սկսել այն արտադրել լայն սպառման համար:
Ստորև ներկայացնում ենք առաջատար ընկերություններին, որոնք զբաղվում են թագավարակի դեմ պատվաստանյութերի փորձարկումներով:
AstraZeneca/Օքսֆորդի համալսարան. Պատվաստանյութը (AZD1222) ներառում է գենետիկական նյութ, որը վերցվել է շիմպանզեների մոտ հայտնաբերված ադենովիրուսից: Այն հիմա փորձարկումների երրորդ փուլում է: Այն ցույց է տվել ուժեղ իմունային պատասխան միայն կողմնակի էֆեկտների նկատմամբ, ինչպիսիք են գլխացավը և հոգնածությունը: Հետազոտությունները հրապարակվել են The Lancet ամսագրում:
Pfizer/ BioNTech. Պատվաստանյութի անվանումն է (BNT162b2): Փորձարկումների երրորդ փուլը սկսվել է հուլիսի 27-ին: Սպասվում է, որ այս փուլում մասնակիցների թիվը ԱՄՆ-ում և ԱՄՆ-ից դուրս կկազմի 30 000: Ավելի վաղ փորձարկումների ժամանակ պատվաստանյութը գրանցել է հաջողություն՝ հակամարմիններ արտադրելու մեջ, որոնք, հետազոտողների խոսքերով, ունեցել են նույն հաջողությունը, ինչ գրանցել էր մրցակից T բջիջները: Երրորդ փուլի հաջողություն ունենալու դեպքում ընկերությունները պատրաստվում են մինչև հոկտեմբեր ստանալ թույտվություն և տրամադրել ավելի քան 100 միլիոն չափաբաժին՝ մինչև 2020 թվականի ավարտը:
Moderna/Առողջապահության ազգային ինստիտուտ. Պատվաստանյութի (mRNA-1273) փորձակումների երրորդ փուլը նույնպես սկսվել է հուլիսի 27-ին: Առաջին նախնական փուլը ցույց է տվել, որ պատվաստանյութն ընդունակ է արտադրել հակամարմիններ: Մի անգամ ներարկվելով, պատվաստանյութը մարմնի բջիջներին թելադրում է արտադրել սփայք-սպիտակուցը, որը կորոնավիրուսն օգտագործում է բջիջ «ներխուժելու» համար: Անվնաս սպիտակուցն օգնում է իմունային համակարգին ստեղծել հակամարմիններ սփայքի փոխարեն՝ մինչև իրական կորոնավիրուսով վարակվելը: Միացյալ նահանգների կառավարությունը մոտ մեկ միլիարդ դոլար է տրամադրել այս պրոյեկտի համար:
Johnson & Johnson. Պատվաստանյութը (Ad26.COV2.S) կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսել է հուլիսի 15-ին: Ընկերությունը կսկսի փորձարկումների երրորդ փուլը սեպտեմբերին: Միացյալ նահանգների կառավարությունը նախնական 456 միլիոն դոլար է տրամադրել՝ որպես աջակցություն պատվաստանյութերի արտադրության զարգացման համար: Օգոստոսի 5-ին ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կառավարության պաշտոնյաները համաձայնել են մեկ միլիարդ դոլար վճարել պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժնի համար, եթե ԱՄՆ սննդի և դեղորայքի վարչությունը հավանություն տա հետազոտական պատվաստանյութին:
Novavax. Պատվաստանյութն (NVX-CoV2373) օգտագործում է նանոմասնիկների տեխնոլոգիան՝ օգնելով հիվանդի օրգանիզմին արտադրել հակամարմիններ, որից հետո հակամարմինները արգելակում են կորոնավիրուսի սփայք-սպիտակուցները: Ընկերությունը հայտարարել է, որ կառավարության կողմից այն ստացել է 1,6 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ փորձարկումների երրորդ փուլն ավարտելու և պատվաստանյութի լայնածավալ արտադրության համար, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա առաքել պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին: