Արցախի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մերի Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, նման պահանջ ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նախագահի պահանջի պատճառը եղել է հեռուստատեսության կոլեկտիվում եղած բողոքները։ «Լրացուցիչ ճշգրտող իմ հարցին՝ արդյո՞ք երկրի ղեկավարը նախապատվությունը տալիս է հիմնարկը լճացման տանող ու կոմֆորտի զոնայից դուրս գալ չցանկացող խմբի բողոքին տուրք տալուն, թե՞ պրոֆեսիոնալիզմի իմ պահանջին, պատասխանը միանշանակ էր՝ այո’, ինձ համար կարևորը կոլեկտիվի համերաշխությունն է»-աշխատանքից ազատվելու դիմումի նախապատմություն է ներկայացնում իր գրառման մեջ Մերի Դավթյանը։ Գրառման մեջ նա նաև տեղեկացնում է, որ ընդունել է ազատման դիմումի պահանջը։ Նշենք, որ համաձայն ԼՂՀ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի, Արցախի նախագահը հեռուստատեսության գործադիր տնօրեն հանել-նշանակելու կամ ազատման դիմում պարտադրելու որևէ լիազորություն չունի։ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստ
Արցախի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենը նախագահի պահանջով ազատման դիմում է գրել
21 августа 202021 авг 2020
17
1 мин