2020թ. օգոստոսի 5-ին իրավապաշտպան կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է ադրբեջանական կառավարությանը «քաղաքական ընդդիմությանը, կարծիքների արտահայտման ազատությունը և խաղաղ հավաքների ու միությունների ազատությունը դաժանորեն ճնշելու» համար: «Ձերբակալությունների և ահաբեկումների վերջին ալիքը կարող է հանգեցնել առանց այդ էլ մասնատված ընդդիմության ոչնչացմանը»: Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 100 մարդ, հատկապես ընդդիմադիր ակտիվիստներ և նրանց համակիրներ, հուլիսի 14-15-ը Բաքվի կենտրոնում հանրահավաքից հետո ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Դրանից հետո Իլհամ Ալիեւն ընդդիմությանը բացահայտ մեղադրեց բռնության մեջ և սպառնաց երկիրն ազատել «5-րդ շարասյունից» և «թշնամիներից», որոնք «հայերից ավելի վատն են»: «Ադրբեջանի կառավարությունը պետք է վերջ տա քաղաքական հետապնդումներին, քաղաքական ընդդիմախոսների ու նրանց կողմնակիցների ահաբեկումներին և նրանց դեմ բռնաճնշումներին: Բոլոր այն անձինք, որոնք կամայականորեն ձերբակալվել են քրեական և վարչական կարգով, պետք է անմիջապես և
Ադրբեջանի բռնաճնշումների վերաբերյալ Amnesty International-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ
6 августа 20206 авг 2020
1
1 мин
