Ադրբեջանի Միլլի Մեջլիսը օգոստոսի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց 2020թ․ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Անկախ տնտեսագետները դեռ տարվա սկզբին էին կոչ անում վերանայել բյուջեն՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային գների անկումը և համավարակով պայմանավորված սոցիալական ծախսերի աճը։ Ադրբեջանի պետական բյուջեի հիմնական աղբյուրի՝ հում նավթի մեկ բարելի գինը 2020թ․ բյուջեով նախատեսված էր 55 դոլար, այն դեպքում, երբ նավթի ընթացիկ գինը միջազգային շուկայում տատանվում է 40-45 դոլարի արանքում։ Խորհրդարանին ներկայացված նախագծով, բյուջեի եկամուտները հաշվված են նավթի գինը բարելի դիմաց 35 դոլար հաշվարկով։ Նախագծի ներկայացման ժամանակ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը նշել է, որ միջազգային շուկաներում հնարավոր եղավ կանգնեցնել պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելանալը և դա բերեց նավթի գների կայունացման։ Բյուջեի կարևոր փոփոխություններից է նաև Ադրբեջանի նավթային հիմնադրամից պետական բյուջե փոխանցվող գումարների չափի ավելացումը։ Եթե նախկինում փոխանցումների առավելագույն շեմը 47 տոկոս էր, ապ