Найти в Дзене
Artsakhnow.am

«Դարի պրոյեկտը» թույլ կտա ոռոգովի դարձնել 30 հազար հեկտար տարածք

Այսօր, 2020թ. օգոստոսի 3-ին, Արցախի կառավարության նիստում, որը վարում էր Հանրապետության  նախագահը, Արայիկ Հարությունյանը խոսել է «դարի պրոյեկտի մասին»:

Խոսքը Սարսանգի ջրամբարի ջրերը նոր խողովակաշարով Մարտակերտի և Ասկերանի շրջանների միջով մինչև Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջան հասցնելու մասին է: 80 կմ խողովակաշարով նախատեսվում է վայրկյանում 6 խորանարդ մետր ջուր տեղափոխել: Այս խողովակաշարն օգնելու է, որպեսզի Խաչենի ջրամբարը միշտ լիքը լինի: Ծրագրով նախատեսվում է ապահովել 30 հազար հեկտար ինքնահոս ջրով ոռոգվող տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում:

Ըստ նախագահի ծրագրի համար ընտրել են ռեկորդային կարճ ժամանակահատված՝ մեկուկես տարի, արժեքը դեռևս վերջնականացված չէ, ընթացքում պարզ կլինի:

Լուսանկարում Սարսանգի ջրամբարը, աղբյուրը՝ mapio.net