«Մինչ երեք միլիոնանոց երկիրը խաղաղ կերպով հաղթում էր օլիգարխիկ ռեժիմին, Իրանի, Ադրբեջանի,Վրաստանի և Թուրքիայի արանքում փակված Հայաստանի Հանրապետության ծաղկում ապրող տեխնոլոգիական սեկտորը 2018 թվականին հասավ 250 մլն դոլար ծավալի»,- գրում է Forbes-ը:
Որպես աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն, Հայաստանի տեխնոլոգիական սեկտորը տարեկան կրկնակի աճ է ապահովել, աշխատանքի տեղավորելով 20.000 աշխատողի, որոնց 30 տոկոսը կանայք են: Հայաստանը միաժամանակ Միավորված ազգերի գենդերային հավասարության ֆորումի «Տեխնոլոգիան և նորարարությունը գենդերային հավասարության համար» շարժման համաշխարհային լիդերն է: