Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամը (ԱՆՊՀ) հրապարակել է տվյալներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերից և Շահ-Դենիզ գազակոնդեսատային հանքից 2020թ. հունվարի 1-ից օգոստոսի 1-ը ստացած եկամուտների մասին:
Ըստ հիմնադրամի տեղեկության՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ԱՆՊՀ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերից ստացել է 2,485 միլիարդ դոլար և 215,5 միլիոն դոլար էլ Շահ-Դենիզից (գազ և կոնդեսատ), որից կոնդեսատի բաժինը կազմել է 149 միլիոն դոլար, իսկ գազի բաժինը՝ 60,5 մլն դոլար: Հիմնադրամի մուտքերը յոթ ամսվա համար կազմում են 2,7 միլիարդ դոլար: