Найти тему
Artsakhnow.am

Բեյրութի պայթյունը լիովին փոխել է Լիբանանի դեմքը

Տիգրան Եկավյանը ֆրանսիահայ լրագրող է, որը մասնագիտացած Մերձավոր Արևելքի խնդիրներով, մասնավորապես Սիրիայի և Լիբանանի փոքրամասնություններով: artsakhnow.am-ի հետ զրույցում Տ.Եկավյանն անդրադարձել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո ստեղծված վիճակին և լիբանանահայության դերակատարությանը: 

-Պարոն Եկավյան, ինչ եք կարծում ինչպե՞ս կազդի Բեյրութի պայթյունը ներքաղաքական իրավիճակի վրա։

-Արժե հիշեցնել, որ Լիբանանը դիմագրավում է մի շարք ճգնաժամերի՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, բարոյական, որն անշուշտ նորություն չէ։ Լիբանանն այսօր այնպիսի համակարգ ունի, որով չի կարելի գոյատևել, այն հիմնված է կաշառքի և արխայիկ համակարգի վրա, այսինքն հարանվանական, կրոնական համակարգը շատ արխայիկ ձևով հիմնավորված է, և սա շատ օգուտ եղավ մի փոքր խմբի, որը շահագործեց երկրի ռեսուրսները, կարողացան սեփականացնել ամբողջ ռեսուրսները, բայց և այնպես պետք է հուսանք, որ այս աղետալի պայթյունը առիթ կլինի այդ համակարգը ավելի առողջ հիմքով վերակառուցելու համար։ Ինչ վերաբերվում է պայթյունի հետևանքներին, պետք է նշեմ, որ դրա մասին եզրակացություններ անելու համար դեռ շուտ է, բայց  արդեն կարող ենք արձանագրել, որ դա պատմական աննախադեպ դեպք է, որը Լիբանանի դեմքը պետք է լիովին փոխի, այսինքն այս դեպքից հետո իրողությունները բաժանվեցին երկու մասի՝ պայթյունից առաջ և հետո։

Հարցազրույցը լրիվությամբ՝ http://www.artsakhnow.am/%d5%a2%d5%a5%d5%b5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%ab%d5%b8%d5%be%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ac%d5%ab%d5%a2%d5%a1/