Ռոբերտ Քոչարյանը տանն է https://master2018.blogspot.com/ https://my.mamul.am/LURER https://master2018.blogspot.com/ Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, սիրելի ընկերնե՛ր, Նախագահ Քոչարյանը տանն է, պայքարս՝ արդարացված, սպասումներս ու նպատակներս՝ կատարված, #Ազատություն_Նախագահին հեշթեգն՝ իրականություն։
Ավելի քիչ, քան մեկ ամսից կլրանա երկրորդ տարին՝ ֆեյսբուքյան էջս ու ոչ միայն մեծ հաշվով ծառայում է երկու նպատակի՝ Հայոց Պետականության նորագույն պատմության կենտրոնական դեմքերից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատությանն ու արդարացմանը, և մեր պետության գալիքը կասկածի տակ դրած ապազգային ու հակապետական սույն իշխանության հեռացմանը։ Կամովին իր վրա վերցնելով պետականաքանդ ուժի առաջին ու մեծագույն հարվածը՝ Նախագահը մինչևիսկ անազատության մեջ շուրջ մեկուկես տարի կենաց ֊ մահու կռիվ տվեց՝ իր կյանքում այս էլ որերորդ անգամ վերահաստատելով՝ աննահանջ է, երբ պայքարն արդար է ու գեթ մեկ անգամ մասնակիցը չդարձավ քաղաքական բանսարկությունների՝ մնաց իր բարձր դիրքում՝ որպես վերկուսակցական գործիչ,