https://master2018.blogspot.com/
https://master2018.blogspot.com/
Վիրավորում են ու սպառնում. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը դիմել է ԲԴԽ-ին 19-06-2020 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել
https://master2018.blogspot.com/
https://master2018.blogspot.com/
https://my.mamul.am/LURER
https://master2018.blogspot.com/
վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ստացված դիմումի քննարկման համար այսօր, ժամը 14.00-ին դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Source: https://armlife.am/news/113451.html?fbclid=IwAR2ruqWBkIfK5vUzfCIAi1m7p2RG8RfA3vMLs9CkawuCSQ5NWslXR7iiMzY