«Հիմա եկել ես, ինձ ասում ես` իմ տան մեջ պետք է դիմակ կրե՞մ». միջադեպ Դանիել Իոաննիսյանի եւ ոստիկանության գնդապետի միջեւ:
Այսօր` հունիսի 7-ին միջադեպ է տեղի ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի եւ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջեւ, ում Իոաննիսյանը հորդորել է դիմակ կրել իր ավտոտնակում:
Ոստիկանության գնդապետը խիստ վրդովել է այդ նկատողությունից եւ կոպիտ պատասխան տվել Իոաննիսյանին: «Ընկեր ջան, սա իմ տունն ա, հիմա դու եկել ես, ինձ ասում ես` իմ տան մեջ պետք է դիմակ կրե՞մ: Սա իմ տունն է, հավասարեցված է տանը, ինչպես նաեւ մեքենան, հիմա ես քեզ պետք է իրավաբանություն սովորեցնե՞մ: Դու իրավաբանությունից ընդհանրապես հասկանո՞ւմ ես, ինձ մի ներվայնացրա, երիտասարդ: Դու ներխուժում ես հիմա իմ բնակարան: Ես իմ տանը լավ եմ անում, դիմակ չեմ կրում, քեզ ի՞նչ: Կարողա գաս, ինձ տանն էլ ասես, ինչի դիմակ չես դնում: Ես ոստիկանության գնդապետ եմ, ես շատ լավ գիտեմ` ինչ եմ ասում: Այո-ի քարոզչություն եմ անում, դրա համար էլ դիմակ չեմ դնում, գ