Սյունիքի մարզի երեք համայնքապետերի` Գորիսի, Կապանի ու Քաջարանի ղեկավարների նկատմամբ ինչ-որ հետապնդումներ են սկսվել: 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կապանում ու Քաջարանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին, ասել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Ըստ ինձ հասած տեղեկությունների` Սյունիքի մարզի երեք համայնքապետերի` Գորիսի, Կապանի ու Քաջարանի ղեկավարների նկատմամբ ինչ-որ հետապնդումներ են սկսվել: Թե ի՞նչ հիմքերով, այդպես էլ բացատրություն չտրվեց: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է լինում, որ միաժամանակ երեք համայնքապետերն էլ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Սա արդեն բավականին կասկածելի է»,-ասաց նա: Վերջինիս համար անհասկանալի է, որ չի հաղորդվում, թե ինչ գործի շրջանակներում են տեղի ունենում այդ գործողությունները, և եթե կոռուպցիոն հարց կար, ապա պետք է պատշաճ կերպով տեղեկություն տրվեր այդ մասին: «Բայց մենք գիտենք միայն, որ խուզարկություններ են տեղի ունեցել ինչ-որ անձանց բնակարաններում, ովքեր հավանաբար մտերիմ են եղել մասնավո
«Ոչ յուրային քաղաքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում». Ավետիք Իշխանյան
24 мая 202024 мая 2020
8
2 мин