Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Եկեք չշեղվենք ամենագլխավորից։ Պատասխանելով ԶԼՄ հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի տաս անգամ օգտագործեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը։ Մինչ այդ էլ, դեռևս հունվարին, ԱԳՆ էր օգտագործել «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը, հետո էլ անամոթաբար «բացատրել» թե բա «միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից»: Հունվարից մինչ օրս երևի 1000 անգամ տարբեր փորձագետներ հնարավոր և անհնար բոլոր ձևերով փորձել են հասկացնել ՀՀ իշխանություններին, որ նման «տերմինոլոգիայով» իրենք Արցախի կարգավիճակն իջեցնում՝ հավասարեցնում են Ղարաբաղի՝ այսպես կոչված ադրբեջանցիների համայնքի ստատուսին։ Հազար է բացատրվել, որ 92թ. Մարտին, երբ «Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունն օգտագործվեց, Շուշին դեռ ազատագրված չէր։ Միլիոն անգամ ենք ասել, որ «պետական իշխանություն» և «ընտրյալ ներկայացուցիչներ» հասկացությունները բովանդակային մեծ տարբերություններ ունեն։ Ու այդքանից հետո Փաշինյանը կրկին օգտագործում է «միջազգայն
Փաշինյանն այսօր մի տաս անգամ օգտագործեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը:
17 мая 202017 мая 2020
11
1 мин