Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մեկնարկել է հրմշտոցով ու լարված իրավիճակով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Նիստին Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է:
Դատարանում է նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մինչ դատական նիստի մեկնարկը լարված իրավիճակ ստեղծվեց: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վանկարկում էին «Ազատություն», իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բղավում էր «Ռոբի´կ, սրիկա, Ռոբի´կ, մարդասպան»:
Լրագրողների ու քաղաքացիների մի մասը չի կարողացել մուտք գործել դատարանի դահլիճ, ինչը ևս լարել է իրավիճակը, սակայն բանակցություններից հետո նրանք ևս մտել են ներս: