Վարչապետ Փաշինյանը հանդիպման է հրավիրել սևազգեստ մայրերին Մարտ 08, 2020 Կիսվել Տպել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից: Կառավարության ղեկավարն առաջարկել է ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որպեսզի քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին: Վարչապետի առաջարկի շուրջ ծավալվել է քննարկում, Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկությունները: Արդյունքում՝ վերը նշվա
Վարչապետ Փաշինյանը հանդիպման է հրավիրել սևազգեստ մայրերին
13 мая 202013 мая 2020
2
1 мин