Մահացած զինծառայողի մայր. Վարչապետի պահվա՞ծք է խռովելը, այ քեզ բա՜ն
Բանակում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքից ու իրենց խնդրի վերաբերյալ հնչեցրած պատասխաններից։ Ասում են՝ կոնկրետ բան չի ասել։
«Մեզ չի բավարարում նրա պատասխանը, խռովեց, գնաց։ Վարչապետի պահվա՞ծք է խռովելը, այ քեզ բա՜ն, խռովեց ու ներս գնաց, որ հարց ենք տալիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը, ում խոսքը կիսատ թողած՝ վարչապետը ու առանց որևէ բառ ասելու հեռացավ։
Նա նշեց, վարչապետը ասում է՝ 1000 դրամների հիմնադրամից կամաց-կամաց վճարելու են, բայց ե՞րբ են մեզ հասնելու։
«Բան չհասկացանք մենք, ի՞նչ խոսաց։ Մեսրոպի հետ կապված միջադեպ եղավ, ասում է՝ Մանվելի Ի՞նչ կապ ունի անձն ում հետ է եղել։ Վրեժխնդրությո՞ւնն է իրեն տանջում, չի կարում գիշերը քնել վրեժը լուծելու համար, էսօր կառավարության ղեկին դուք եք, դուք վերցրեք ունեցվածքը, բաժանեք։ Մանվելից աբիժնիկ ա, Քոչարյանից աբիժնիկ ա»,-բարկացան ակցիայի մասնակիցները։