Найти тему
Զարթոնք - Zartonk

Ծեծկռտուք Ազգային ժողովում:Վիզդ կկտրեմ :Սասուն Միքայելյան

1992 թվականի այս օրը մայիսի 8-ին հայկական ռազմական ուժերը կյանքի գնով գրավեցին Շուշին, և բեկում մտցրեցին ԱՐՑԱԽՅԱՆ պատերազմում:

Միգուցե ավելի լավ կլիներ հարգել մեր հերոսների հիշատակը և ավելի զուսպ գտնվել միմյանց հանդեպ այս հիշարժան օրով :

ԱԺ-ում բախում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

Պատգամավորներին մի կերպ հաջողվեց առանձնացնել Մարուքյանին ու Միքայելյանին, սակայն կրքերը չէին հանդարտվում։ 

Սասուն Միքայելյանը սպառնաց Մարուքյանին. «Վիզդ կկտրեմ», ինչին արձագանքելով՝ Մարուքյանն ասաց. «Ա, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա շմայսություն անեք, եկել մեջքի՞ցս եք խփում, արա»:

Ի վերջո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդմիջում հայտարարեց, սակայն դեռ տևական ժամանակ դահլիճում կրքերը չէին հանդարտվում։

Կարող ենք դանդաղեցնել կադրերը և տեսնել ովքեր են կրքերը բորբոքում ուհարվածում Էդմոն Մարուքյանին

Մանրամասները՝ տեսանյութում