Մի մարդ շքեղ ու գեղեցիկ տուն է գնում իր համար, որը նաև մեծ այգի ուներ։ Հարևանությամբ մի նախանձ մարդ էր բնակվում, ով ամեն կերպ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը։ Մի օր դույլով աղբ է դնում հարևանի դռան մոտ և հեռանում։ Աղբը տեսնելով՝ այս մարդը չի բարկանում։ Դատարկում է դույլը, իր այգու ամենագեղեցիկ ու հյութալի խնձորներով լցնում այն և տանում հարևանի դռան մոտ։ Հարևանը երբ լսում է դռան թակոցը, մտածում է. ''Վերջապե'ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը''... Նա բացում է դուռը` կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում. -Ով ինչով հարուստ է, նրանով էլ կիսվում է մյուսների հետ։