Իշխանությունները արցախյան պատերազմը կերտողներից ուղղակի զզվում են». զոհվածի այրի (տեսանյութ) Վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ խոսել եմ, խնդրել եմ, որ գոնե մայիսյան եռատոնի հետ կապված զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնացնեն եւ 30 հազար պարգեւավճարի վրա նաեւ որոշակի գումար ավելացնեն, բայց դրական արձագանք չստացա: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը: «Այսինքն եկանք այն համոզման, որ մեր կառավարությունը չի սիրում արցախյան պատերազմը: Երեւի արցախյան պատերազմը կերտողներից ուղղակի զզվում են այդ մարդիկ: Դուք տեսնում եք, որ բավականին մարդկանց օգնեցին, իսկ մեր ընտանիքները մնացին նորից ստվերում: մենք ստվերում չենք, էս երկրի տերերն ենք, էս երկրի ապագան այդ տղաներն են տվել: Չեմ էլ ուզում, որ կառավարությունը գնահատի, համոզված եմ, որ ապագա սերունդը կգնահատի»,-ասաց նա: «Մենք որոշեցինք զուսպ մնալ մեր քայլերի մեջ, սպասել, մտածելով, որ պետությունը մի բան կանի, բայց մենք տեսնում ենք, որ պարգեւավճարներ, պ
Իշխանությունները արցախյան պատերազմը կերտողներից ուղղակի զզվում են». զոհվածի այրի (տեսանյութ) «Իշխանությունները արցախյան պատերազմ
15 мая 202015 мая 2020
7
1 мин