Իսկ դուք գիտեի՞ք, որ թռչնի ձուն հայերի ժողովրդական հավատալիքներում օժտված էր բազմաթիվ մոգական հատկություններով։ Դրանք կատարում էին հմայական պահպանակի՝ չարխափանի դեր, և զարդարված էին լինում գույնզգույն թելերով ասեղնագործված շեղանկյուն նախշերով, թելափնջերով և մանր ուլունքներով։ Հայաստանի պատմության թանգարանի պահպանակների ժողովածուում այդպիսի վեց ձու կա՝ հինգ հավի, մեկը` լորի։ Վարսենիկ Հայրապետյանը (ծնված 1903թ.), ով Ստեփանակերտում նախշազարդել է այդ 6 ձվերից երեքը վկայել է, որ Արցախում այս հավկիթներն անվանում են «ըշքյահյուլունք»` աչքի ուլունք։ Հմայական նշանակություն ունեն և՛ հավկիթները, և՛ նախշերի գույներն ու ձևերը։ Օրինակ` շեղանկյունին հողի պտղաբերության խորհրդանիշն է և հաճախ պատկերվում է կենտրոնում կետով` որպես սերմի կամ սաղմի նշան, մինչդեռ հավկիթն ինքն էլ կյանքի սաղմն է առասպելաբանությունում և կապվում է աշխարհի ստեղծման գաղափարի հետ։ Ձուն ասեղնագործում են Չարչարանաց շաբաթվա Ութի ուրբաթ օրը ( այսինքն` Հուդայի ուրբաթ), ինչպես նաև որոշակի ծիսակատարությունների առիթով։ Այն կիրառվում
Հայկական պահպանակներ կամ չարխափաններ․ ի՞նչ են և ինչպե՞ս են պատրաստվել
1 мая 20201 мая 2020
12
1 мин