Найти тему
Goonerang

Վարագույր սուրբ սեղանի

Պահվում է Հայաստանի պատմության թանգարանում
Պահվում է Հայաստանի պատմության թանգարանում

Արմավիրի Սբ Հռիփսիմեի վանքից գտնված 1653 թ. մետաքսե այս եկեղեցու բեմասեղանի ասեղնագործ վարագույրի կենտրոնում ծաղկազարդերով շրջապատված եռագմբեթ խորանի մեջ կանգնած է Սբ կույս Հռիփսիմեն` գլխին թագ և լուսապսակ: Ձեռքերը մեկնած են աղոթքի ժեստով: Գլխի շուրջ մակագրություն է. «ՍԲ ԿՈՅՍՆ ՀՌԻՓՍԻՄԷ ԼԷ (37) ընկերօքն»: Նրանից աջ և ձախ քրիստոնյա 37 վկայուհիներն են, որոնք նահատակվեցին հավատի համար: Կույսերը լուսապսակով են,  կիսադարձված դեպի Սբ Հռիփսինեն, ձեռքերը աղոթողի դիրքով: Հագին կրում են, ինչպես Հռիփսիմեն, միանման հագուստներ:

Վարագույրը ունի թվակիր արձանագրություն՝ Ամենայն Հայոց Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսին ընծայաբերման մասին:

Նյութի աղբյուր՝ Հայաստանի պատմության թանգարան