Найти в Дзене
Goonerang

Ջնարակ․ հետաքրքիր է իմանալ

Ջնարակը նոր դարաշրջան բացեց խեցեղենի արտադրության մեջ։ Ապակենման այդ զանգվածի բարակ շերտը մեծացրեց շինվածքների ամրությունը, հարստացրեց գույնով և լուսաստվերային էֆեկտներով։ Խեցին դարձավ ավելի նուրբ և թեթև, իսկ նրա մակերեսը՝ ողորկ, փայլուն, ապակու պես կայծկլտուն։ Ջնարակի բազմաթիվ տեսակները՝ գունագեղ, անգույն, թափանցիկ, փայլատ, շողուն, խեցեգործությունը դարձրին նրբագեղ արվեստներից մեկը։ Դիցուք, ռելյեֆ կամ ջնարակված մակերեսը ստվերային ջնարակով պատելիս գծանկարը շերտի և տոնի թանձրության շնորհիվ դառնում է բազմաշերտ ու բազմապլան։ Հնագույն ջնարակներ են հայտնաբերվել ստեատիտից (ջնարակված ուլունքներ, Մ.թ. ա. 5-րդ հազարամյակ, Եգիպտոս) եւ մանրացված որձաքար (այսպես կոչված եգիպտական հախճապակի, ոսկերչական զարդեր, ամուլետներ, արձանիկներ, սրվակներ, Մ. թ. ա. 4-րդ հազարամյակ, Եգիպտոս, Միջագետք) իրերի վրա: Ճարտարապետական դեկորում (սիլիկատային սալիկների կամ աղյուսների վրա) ջնարակը լայնորեն կիրառվել է Մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսից: Ասորեստանի, Բաբելոնի եւ Աքեմենյան Պարսկարստանի ճարտարապետության ճարտա
Պնակը պահվում է Հայաստանի պատմության թանգարնում
Պնակը պահվում է Հայաստանի պատմության թանգարնում

Ջնարակը նոր դարաշրջան բացեց խեցեղենի արտադրության մեջ։ Ապակենման այդ զանգվածի բարակ շերտը մեծացրեց շինվածքների ամրությունը, հարստացրեց գույնով և լուսաստվերային էֆեկտներով։ Խեցին դարձավ ավելի նուրբ և թեթև, իսկ նրա մակերեսը՝ ողորկ, փայլուն, ապակու պես կայծկլտուն։

Ջնարակի բազմաթիվ տեսակները՝ գունագեղ, անգույն, թափանցիկ, փայլատ, շողուն, խեցեգործությունը դարձրին նրբագեղ արվեստներից մեկը։ Դիցուք, ռելյեֆ կամ ջնարակված մակերեսը ստվերային ջնարակով պատելիս գծանկարը շերտի և տոնի թանձրության շնորհիվ դառնում է բազմաշերտ ու բազմապլան։

Հնագույն ջնարակներ են հայտնաբերվել ստեատիտից (ջնարակված ուլունքներ, Մ.թ. ա. 5-րդ հազարամյակ, Եգիպտոս) եւ մանրացված որձաքար (այսպես կոչված եգիպտական հախճապակի, ոսկերչական զարդեր, ամուլետներ, արձանիկներ, սրվակներ, Մ. թ. ա. 4-րդ հազարամյակ, Եգիպտոս, Միջագետք) իրերի վրա: Ճարտարապետական դեկորում (սիլիկատային սալիկների կամ աղյուսների վրա) ջնարակը լայնորեն կիրառվել է Մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսից: Ասորեստանի, Բաբելոնի եւ Աքեմենյան Պարսկարստանի ճարտարապետության ճարտարապետության մեջ:

Եգիպտական ուլունքաշար
Եգիպտական ուլունքաշար

Մեծ տարածում ուներ կապույտ և կանաչ ջնարակապատ խեցեղենը։ Կանաչ խեցեղենը, որն ավելի ժողովրդական շրջանակներում էր գործածվում, զարգացած միջնադարում դուրս եկավ ասպարեզից։

Կապույտը շրջանառվեց ավելի երկար՝ ընդհուպ մինչև XIIIդ․, և համարվում էր ավելի բարձրաշխարհիկ, կոբալտի օքսիդի կապույտ երանգները փոփոխակվում էին բաց երկնագույնից մինչև մուգ, խուլ ու թանձր տոները։

Գունային բազմազանությունը և գեղանկարչությունը նպաստեց այն բանին, որ զարդապատկերումը իր տեղը զիջեց մատյանների մանրանկարչությանը հարող սյուժետային հորինվածքներին։ Պահպանվեց թռչնի մոտիվը՝ օձը կուլ տալիս, երևան եկան մարդկանց պատկերներ, հայելիով կինը, օրինակ, որը գուցե դիմապատկեր է, կամ էլ սյուժետային տեսարան։

Միջնադարյան ջնարակածածկ նկարազարդումը չէր բավարարվում ուրվանկարով։ Հատկապես IX-XIIդդ․ գունանկարայինը այնքան գերիշխող դարձավ, որ ի հայտ եկան գծանկարի հետ ոչ մի կապ չունեցող գունային բծեր։ Նարնջագույն, կանաչ, շագանակագույն, մանուշակագույն ներկի ծոր տված հետքերը տարածվում էին ջնարակի տակ՝ ստիպելով նրան շողշողալ հարուստ նրբերանգներով։

Նյութի աղբյուր՝ Հայաստանի Պատմության Թանգարան