Ասում են, երբ Հ. Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը նրա տաղանդը ստուգելու համար փորձում է նրան՝ ասելով՝ «Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այնտեղից դույլով ջուր բեր»: Այվազովսկին գնում տեսնում է, որ ջրավազանն իրականում պատի վրա նկարված նկար է: Նա նկարի վրա ավելացնում է «ջրի» մեջ խեղդվող շուն և առանց ջրի գնում է տնօրենի մոտ: Դատարկաձեռն վերադառնալու համար արդարանում է՝ «Ավազանի մեջ շուն կար. ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Վարպետը գնում և տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շանը և նրան ընդունում իր մոտ սովորելու: