Սողոմոն թագավորն ուներ սիրելի մատանի, որի հետևի հատվածում գրված էր. «ամեն ինչ կանցնի»: Երբ Սողոմոնը իրեն վատ էր զգում, կարդում էր այդ տողերը և հանգստանում էր: Մի անգամ Սողոմոն թագավորի հետ դժբախտություն պատահեց: Նա հանեց մատից մատանին, նայեց գրվածին, սակայն դա նրան չհանգստացրեց, ընդհակառակը՝ ջղայնացրեց: Սողոմոնը բարկացած շպրտեց մատանին հատակին: Մատանու վրայի թանկարժեք քարը պոկվեց: Թագավորը զղջաց, որ կոտրել է իր սիրելի մատանին, վերցրեց հատակից և կարդաց երկրորդ գրառումը, որը գրված էր քարի տակ. «կանցնի և սա»