Արդեն պարտադիր չէ դուրս գալ տանից, որպեսզի կարողանաս հիանալ աշխարհահռչակ թանգարաններով կամ թատրոններով, անգամ կենդանաբանական այգի կարող եք այցելել:
Vararak-ի ինքնամեկուսացումից “տառապող” թիմը արդեն շրջել է աշխարհի մշակույթային կենտրոններով և առանձնացրել ամենահեշտ տարբերակները Ձեր պարապուրդի վերջը տալու համար: Սողոմոն Գուգենհայմի թանգարան, Նյու Յորք Այժմ բոլորը, ովքեր ինտերնետ մուտք գործելու հնարավորություն ունեն, կարող են վիրտուալ շրջել հանրահայտ Գուգենհայմի պտուտակային պատկերասրահով ՝ առանց տնից դուրս գալու: Rijksmuseum, Ամստերդամ Քայլեք թանգարանի հոյակապ սրահներով և վայելեք հայտնի հոլանդացի վարպետների գլուխգործոցները Ձեր բջջային սարքի կամ համակարգչի միջոցով: Լուվրի թանգարան, Փարիզ Դուք կարող եք գրեթե անվերջ թափառել Լուվրի սրահներում: Առցանց շրջագայության ընթացքում դուք կարող եք հանգիստ և մանրամասն ուսումնասիրել Փարիզի թանգարանի ամբողջ հարուստ հավաքածուն `առանց զբոսաշրջիկների բազմության և բացարձակ անվճար: Բնական հետազոտությունների ազգային թանգարան, Վաշինգտոն Աշխարհի ամենաշատ այցելվո