Найти в Дзене
Ջրձուկ

Կենդանակերպի նշաններ, որոնց դժվար է հասկանալ

Մենք հաճախ ենք մեր շրջապատում հանդիպում այնպիսի մարդկանց, որոնք մեզ ամբողջությամբ հանելուկ են թվում և մենք չենք կարողանում հասկանալ նրա մտքերը, վարքը: Նրանք կարող են լինել ժատ փակ, կամ մեզ կարող է թվալ, որ ինչ-որ բան են թաքցնում, կամ էլ շատ սառն են ու անտարբեր:

Կան կենդանակերպի նշաններ, որոնց դժվար է հասկանալ, տեսնենք որոնք են դրանք:

Երկվորյակ

Ընդունված է համարել, որ Երկվորյակները թեթևամիտ են, ազատամիտ, շփվող: Նրանք չեն կարողանում ապրել առանց մարդկանց հետ շփման: Խոսակցության ժամանակ նրանք անընդհատ փոխում են թեմաները, ու դրանք կարող են միմյանց հետ կապել չունենալ: Նրանք կարող են ասել կարծիք, մի հինգ րոպե հետո հակասել իրենց ասածին: Նրանք շատ հակասական են, արագ շեղում են ուշադրությունը տարբեր թեմաների վրա: Մարդիկ դժվար են հասկանում նրանց հակասականությունը, փոփոխականությունը, բացի դրանից նրանք ունեն իրենց երկրորդ թաքնված եսին, որը ավելի մութ է և ավելի լավ է այդ կողմի հետ գործ չունենաք:

Խեցգետին

Կանոնին համաձայն Խեցգետինները շատ են վստահում մարդկանց և համոզված են ակնեղծ հարաբերությունների մեջ: Սակայն կյանքում այդպես չէ և մի անգամ խաբվելով նրանք փակվում են իրենց մեջ ու ոչ մեկին ոչ մի բան չեն վստահում: Նրանք չեն պատմում իրենց մասին, ապրում են իրենց երևակայական աշխարհում, մտածկոտ են, երազկոտ: Այս ամենը իրենց կարող է խանգարել իրական կյանքում, քանի որ մոռանում են իրենց գործերի մասին: Նրանք ապրում են իրենց դրամատիկ աշխարհում:

Կարիճ

Կարիճները շատ փակ են ու գաղտնապահ ու ունեն մռայլ մտքեր: Նրանք չեն պատմում իրենց մըքերի մասին, իրենց գործերի մասին, չեն կիսվում ոչ մեկի հետ: Մարդկանց թվում է, որ նրանք շատ դաժան են, սակայն դա այդպես չէ: Նրանք միայն իրենց թշնամիների հանդեպ են դաժան և ամեն գնով վրեժ կլուծեն: Նրանք սառնարյուն են ու կարող են ամենավտանգավոր գործերը վերցնել իրենց վրա: Ավելորդ էմոցիա չեն ցուցադրում, լուռ գործ են կատարում:

Կույս

Կույսերը շատ բծախնդիր մարդիկ են և չեն սիրում դադարներ: Նրանք միշտ ինչ-որ բանով զբաղված են ու շրջապատից նույնն են պահանջում: Նրանք տեսնելոց թերություններ, չեն կանգնի, լռի, անընդհատ պիտի դրա մասին ասեն, ուղղել տան, քննադատեն: Բայց դա նրանք անում են լավ իմաստով, որ ուղղվի ամեն ինչ ու լինի շատ լավ ու իդեալական: Նրանք չեն սիորւմ թափթփվածություն, տանել չեն կարողանում քաոսային իրավիճակ: