Խելքը այնպիսի բան է, որ չես կարող բաժանել ամեն մեկի մեջ: Կան մարդիկ, որոնք շատ խելացի են և շատ արագ ստանում են նոր ինֆորմացիա: Իրարկե ամեն մարդ խելացի է յուրովի, սակայն աստղաբաններն առանձնացրել են մի քանի կենդանակերպի նշան, որոնք ավելի տաղանդավոր են և աչքի են ընկնում սուր մտածողությամբ:
Ջրհոս
Ջրհեսների երևակայությունը շատ ուժեղ է: Նրանք կարողանում են սեղմ ժամկետում և շատ օպտիմալ կերպով գտնել խնդրի լուծումը և իրականացնել պրակտիկայի մեջ: Նրանք շատ արագ են սովորում, երբեմն չեն խորանում թեորիայի մեջ, սակայն դա իրենց չի խանգարում գտնել ամենալավ որոշումները:
Այծեղջյուր
Եթե դուք Այծեզջյուրին տաք ինչ-որ խնդիր, պրոբլեմ, ապա նա կլուծի, նույնիսկ ամենադժվարները: Մյուս մարդիկ արդեն հրաժարվել են վերցնել տվյալ գործը, իսկ Այծեղջյուրը մինչև վերջ կհասցնի գործը և գլուխ կբերի: Նրանք շատ են սովորում և աշխատում և երբեք չեն հանձնվում: Նրանք վեր են բարձրանում իրենց որակավորման մեջ և չեն դադարում առաջ գնալ:
Ցուլ
Ցուլերը շատ նպատակասլաց են և իրենց գործերում և ուսման մեջ: Նրանք միշտ սկսած գործը մինչև վերջ են հասցնում: Նրանք երբեք կիսատ չեն թողնի օրինակ անգլերենի կուրսերը կամ ծրագրավորում սովորելը: Նրանք շատ լուրջ են վերաբերվում ուսմանը և գտնում են, որ սովորելը երբեք էլ ուշ չէ:
Երկվորյակ
Երկվորյակները շատ գերազանց տիրապետում են խոսքին, նրա տեխնիկային: Նրանց հետ շփվելիս թվում է, որ նրանք ամեն օր մի քանի նոր բառ են սովորում: Նրանց խոսքը հստակ է, ճարտար, նրանք իսկական հռետորներ են և կարողանում են մարդկանց իրենց խոսքով ներշնչել: Նրանք շատ գրքեր են կարդում և զարգացնում են իրենց բառապաշարը:
Կույս
Կույսերը շատ լավ հասկանում են, որ աշխարհը կանգնած չէ և անընդհատ զարգանում է: Նրանք փորձում են հասնել ժամանակակից աշխարհի հետևից և անընդհատ սովորում են: Նրանք եթե տեսնում են, որ իրենց գիտելիքների մեջ ինչ-որ բաց է գոյացել, ապա անցնում են ուսուցման, մինչև որ կլրացնեն այն, ինչը չգիտեին:
Աղեղնավոր
Աղեղնավորի գիտելիքները սահմաններ չունեն: Նրանք գիտելիքներ ունեն բոլոր ոլորտներից և ցանկացած թեմայի շուրջ կարող են շատ հանգիստ խոսել: Նրանք տեղյակ են և հումանիտար ուղղություններից և տեխնիկական և նրանք գիտելիքները չեն սպառվում: Երևի միայն նրանք գիտեն, թե ինչպես ստեղծել հավերժական շարժիչ կամ ժամանակի մեքենա:
Իհարկե չի կարելի մարդկանց բաժանել խելացիների և անգետների կենդանակերպի նշանով: Ամեն նշանի մեջ կան խելացի, հետաքրքրիր մարդիկ: Սակայն աստղաբանները առանձնացրել են այն նշաններին, որոնք ավելի ջատագով են նոր գիտելիք ստանում: