Найти в Дзене
Zartucich

7 միֆ դաունիզմի վերաբերյալ, որոնց պետք չէ հավատալ

Մարտի 21-ը Դաունիզմով տառապող մարդկանց միջազգային օրն է, հետևաբար որոշեցինք նյութ գրել և հերքել մի շարք միֆեր, որոնք տարածված են մեր շրջապատում։ Իսկ դուք մի մոռացեք հավանել մեր գրառումը ))) Միֆ №1 - Դա հիվանդություն է և պետք է բուժել Դաունի սինդրոմը հիվանդություն չէ, այլ առանձնահատուկ զարգացում, որը պայմանավորված է քրոմոսոմների ոչ նորմալ հավաքակազմով, որով մարդը ծնվում և ապրում է ամբողջ կյանքի ընթացքում։ Ըստ վերջին հաշվարկների, Դաունի հիվանդությունը հանդիպում է 700-ից մեկ երեխայի մոտ։ Միֆ №2 - Դաունիզմով հիվանդ երեխաներ ծնվում են դիսֆունկցիոնալ ընտանիքում Ոչ, և միանշանակ ոչ։ Դաունիզմով հիվանդ երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում։ Ավելի շատ հանդիպում է այն դեպքում, երբ կինը մեծ է լինում 35 տարեկանից, սակայն դա չի նշանակում, որ դրանից ցածր տարիքային խմբում չի կարող հանդիպել։ Միֆ №3 - Դաունի սինդրոմով մարդիկ միշտ ուրախ են և շփվող Դաունի սինդրոմով մարդիկ այնպիսին են, ինչպիսին բոլորը։ Նրանց նույնպես հարկավոր է շփում, լավ հարաբերություններ, նրանք նույնպես կարող են տխրել և նեղանալ։ Միֆ №4

Մարտի 21-ը Դաունիզմով տառապող մարդկանց միջազգային օրն է, հետևաբար որոշեցինք նյութ գրել և հերքել մի շարք միֆեր, որոնք տարածված են մեր շրջապատում։ Իսկ դուք մի մոռացեք հավանել մեր գրառումը )))

Միֆ №1 - Դա հիվանդություն է և պետք է բուժել

Դաունի սինդրոմը հիվանդություն չէ, այլ առանձնահատուկ զարգացում, որը պայմանավորված է քրոմոսոմների ոչ նորմալ հավաքակազմով, որով մարդը ծնվում և ապրում է ամբողջ կյանքի ընթացքում։

Ըստ վերջին հաշվարկների, Դաունի հիվանդությունը հանդիպում է 700-ից մեկ երեխայի մոտ։

Միֆ №2 - Դաունիզմով հիվանդ երեխաներ ծնվում են դիսֆունկցիոնալ ընտանիքում

Ոչ, և միանշանակ ոչ։ Դաունիզմով հիվանդ երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում։ Ավելի շատ հանդիպում է այն դեպքում, երբ կինը մեծ է լինում 35 տարեկանից, սակայն դա չի նշանակում, որ դրանից ցածր տարիքային խմբում չի կարող հանդիպել։

Միֆ №3 - Դաունի սինդրոմով մարդիկ միշտ ուրախ են և շփվող

Դաունի սինդրոմով մարդիկ այնպիսին են, ինչպիսին բոլորը։ Նրանց նույնպես հարկավոր է շփում, լավ հարաբերություններ, նրանք նույնպես կարող են տխրել և նեղանալ։

Միֆ №4 - Դաունի սինդրոմով երեխան բեռ է ընտանիքի համար

Կան բազմաթիվ ընտանիքիներ, ովքեր երջանիկ են, և մեծ սիրով են մեծացնում իրեն տղային կամ աղջկան։ Ի դեպ, այսպիսի ընտանիքներում բաժանությունները ավելի քիչ տոկոս են կազմում, քան սովորական ընտանիքներում։

Միֆ №5 - Այս սինդրոմով երեխան չի կարող հասարակության լիարժեք անդամ լինել

Հասարակության օգնությամբ, հասկանալու և օգնելու ձգտման շնորհիվ նրանք կարող են դառնալ հասարակության լիարժեք անդամ։

Ըստ Global Down Syndrome Foundation-ի հետազոտությունների՝ Դաունիզմով տառապող մարդկանց IQ-ն բավականին աճել է, ի համեմատ 1900-ական թվականների։ Անհրաժեշտ խնամքի դեպքում՝ նրանք կարող են ապրել 60 և ավել տարիներ․․․

Միֆ №6 - Նրանք վտանգավոր են հասարակության համար

Ագրեսիան Դաունի սինդրոմով մարդկանց բնորոշ հատկանիշ չէ, հետևաբար նրանք վտանգավոր չեն հասարակության համար։

Դաունի սինդրոմով տառապող մարդիկ սովորաբար ավելի ուշ են կարողանում խոսել, արտահայտել ցանկացածը։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն հասկանում այն, ինչ լսում են։ Պարզապես խոսակցական ապարատը նրանց մոտ ավելի ուշ է զարգանում։ Այդ դեպքում երեխան կարող է հաճախակի լացել, ոտքերով հարվածել գետնին, "կապրիզներ" անել։ Նրան պետք է սովորեցնել հասկացնել ցանկացածը՝ հատուկ քարտերի միջոցով։

Միֆ №7 - Դաունի սինդրոմով տառապող մարդիկ պետք է հաճախեն հատուկ կենտրոններ, որտեղ կան հատուկ մասնագետներ

Դաունի սինդրոմով երեխան ավելի լավ և արագ կզարգանա, եթե գտնվի հասարակության մեջ։ Պետք չէ նրան կտրել հասարակությունից և փակել ինչ-որ կենտրոնում։