Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,Երազելով՝ վեր նայում,Թաթախելով միայնակ դառնությունսՔո պատրանքի շիրայում:
Ու փակվելով խենթի պես՝ հորինվածԻմ օդային ամրոցում,Խուսափելով օտար աչքերիցՔո լռությունն եմ ծծում:
Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,Պետք չէ բուժել էս տենդը,Թույլ տուր հյուսել համրության հելունովՔո գոյության լեգենդը: