Ստորև տրված հարցերին պետք է պատասխանել այո, կամ ոչ (պատասխանները պարտադիր գրեք թղթի վրա) 1. Սիրում եմ հետևել ամպերին և աստղերին: 2. Հաճախ եմ ցածրաձայն ինքս ինձ երգում: 3. Չեմ ընդունում այն նորաձևությունը, որը հարմարավետ չէ: 4. Սիրում եմ շոգեբաղնիք հաճախել: 5. Մեքենայի գույնն ինձ համար կարևոր է: 6. Ոտնաձայնից կարողանում եմ ճանաչել, թե ով է սենյակ մտնում: 7. Ինձ զվարճացնում է բարբառներ նմանակելը: 8. Շատ եմ կարևորում արտաքին տեսքը: 9. Սիրում եմ մերսում ընդունել: 10. Ազատ ժամանակ սիրում եմ դիտել մարդկանց: 11. Վատ եմ ինձ զգում, երբ չեմ զգում իմ շարժումները: 12. Երբ խանութում հագուստ եմ տեսնում, գիտեմ, որ ինձ լավ կզգամ հագած: 13. Երբ հին մեղեդի եմ լսում, վերհիշում եմ անցյալը: 14. Սիրում եմ կարդալ ուտելու ընթացքում: 15. Սիրում եմ հեռախոսով խոսել: 16. Գիրանալու հակում ունեմ: 17. Նախընտրում եմ լսել, քան կարդալ պատմվածքներ: 18. Վատ օրվա վերջում լարված եմ լինում: 19. Հաճույքով և շատ եմ լուսանկարում: 20. Երկար ժամանակ հիշում եմ, թե ինչ են ինձ ասել ընկերներս կամ ծանոթներս: 21. Հե