Օգտագործեք այս օրը առավելագույնս, հակառակ դեպքում ստիպված կլինեք սպասել այս պահին ևս 4 տարի: Ինչպես գիտեք, նահանջ տարին գալիս է յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, և այդ ժամանակ փետրվարի 29-ը ամսաթիվը հայտնվում է օրացույցում: Դա պայմանավորված է Գրիգորյան օրացույցում առկա մի շարք անհամապատասխանություններով, և նահանջ օրերը օգնում են շտկել այդ անճշտությունները: Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ քանի որ նման օր տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ, այն լի է կարևոր նշանակությամբ: Նահանջ օրվա հոգևոր նշանակությունը Էներգետիկ թրթիռներն այս օրը «սովորական» չեն լինի: Եվ դրանք կարող են օգնել բոլորին կատարել իրենց հավատքի ցատկը: Փետրվարի 29-ը կարող է լինել ելակետը այն բանի, ինչի մասին երկար ժամանակ մտածում եք, բայց դեռևս չեք կարողացել իրականացնել: Այս օրը կարելի է անցկացնել նաև գործերը կարգի բերելով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք պետք է նստեք և գնահատեք ստեղծված իրավիճակը: Ի՞նչ եք ուզում հաջորդ օրերից, ամիսներից, տարիներից: Երբ ձեր ներսում դա կորոշեք և կհստակեցնեք, պարզապես ուղարկեք այդ ինֆորմացիան