Նայեք նկարին ու ասացեք, թե ինչ տեսաք առաջին հերթին: Եթե դուք տեսել եք… Վան Գոգի դեմքը Եթե դուք տեսել եք Վան Գոգի դեմքը, ուրեմն դուք սիրո մեջ քմահաճ եք: Հնարավոր է, ինքնին դուք շատ էմոցիոնալ եք, բայց երբ սիրահարվում եք, դուք դառնում եք քմահաճ ու անհանգիստ, ինչը կարող է ձեր զուգընկերոջը վանել ձեզնից: Ծայրահեղությունների մեջ մի ընկեք ու մի մտածեք, որ, եթե ձեր ընտրյալը ձեզնից գլուխ չի հանում, ուրեմն նա արժանի չէ ձեզ: Բոլորն են ունենում վատ տրամադրություն: Կշեռքի նժարը ձեր կողմը թեքելու փորձը կարող է ձեր զուգընկերոջը հեռացնել ձեզնից: Քայլող կին Եթե դուք քայլող կին եք տեսել, սիրո մեջ դուք անհոգ եք ձևանում: Նախկինում դուք հավանաբար գտնվել եք այնպիսի հարաբերությունների մեջ, որոնցում ձեր զուգընկերը չի կարողացել ընդունել ձեր հոգսերն ու տագնապները: Դրա համար էլ դուք առհասարակ որոշել եք դրանցից ազատվել: Բայց դուք չպետք է թաքցնեք ձեր մտահոգություններն ու վախերը` ձև անելով, թե ամեն ինչ լավ է: Մի վախեցեք կիսվել այն ամենով, ինչ ձեզ վախեցնում կամ անհանգստացնում է, առավել ևս, որ ձեր ընտրյալը հավանաբար