Найти тему
MEDIAMAG

Աստծուն տանող ճանապարհը – առակ

Մի մարդ գնում է մեծ իմաստունի մոտ.

- Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, - ասում է նրան:
Իմաստունը հարցնում է.
- Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին:
-Աշխարհիկը՝ սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում. ես ուզում եմ Աստծուն նվիրվել:
- Լա՛վ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին:

Մարդը պատասխանում է.
- Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհիկ, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը:
Այդ ժամանակ իմաստունը ասում է.
- Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:

www.mediamag.am